Քադաֆիի բանակի զինծառայողներին մեղադրում են զանգվածային բռնաբարություններ իրականացնելու մեջ` Բենղազիում գտնվող ապստամբներին ահաբեկելու նպատակով, հաղորդում է իսրայելական Mignews.com գործակալությունը:
Լիբանանյան Daily Star-ը հարցազրույց է հրապարակել լիբիացի բժշկի հետ, ով պնդել է, որ վերջին օրերին իրեն են դիմել զինվորների կողմից բռնաբարված մոտ 100 անձինք: Բժիշկն անգամ մեղադրել է Քադաֆիին` զինվորներին վիագրա բաժանելու եւ սեռական հարձակումներ սադրելու մեջ:
Նա պատմել է, որ զինվորները բռնաբարել են երկու երեխաների մորը` փոքրիկների աչքի առջեւ, իսկ մեկ այլ դեպքում բռնաբարել չորս քույրերի:





























