Ներկայումս ամենակարեւոր խնդիրը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովումն է։ Ապրիլի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի Պաշտպանության նախարար Բաչո Ախալայան։
Ղարաբաղյան հարցի եւ պատերազմի վերսկսման շուրջ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման վերաբերյալ հացին կոնկրետ պատասխան չտալով՝ Վրաստանի Պաշտպանության նախարարն ասաց, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։
Հարցին, թե որքա՞ն իրատեսական են տարածաշրջանային նախագծերը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում, Ախալայան կրկին ասաց. «Մեր ցանկությունը եւ հույսն է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»։





























