Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Բաչո Ախալայան արձանագրել են փորձի փոխանակման կարեւորությունը:

Ինչպես նշել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բաչո Ախալայան մամուլի ասուլիսում, վրացական կողմին հետաքրքիր է բարեփոխումների փորձը, եւ Վրաստանը մտադիր է օգտագործել այդ փորձը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ դրական փորձն ընդօրինակել կարելի է ոչ միայն եվրոպական երկրներից:

Այս տարվա փետրվարին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 2011թ. ռազմական համագործակցության ծրագիր էր ստորագրվել: Ծրագրով նախատեսվում է միջոցառումների անցկացում խաղաղարար ոլորտում, վարժանքների, այցերի փոխանակման ուղղությամբ:

Այսօր կայացած հանդիպմանը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննակել են երկկողմ համագործակցության հարցերը եւ ամփոփել են այցի արդյունքները: Բաչո Ախալայան այսօր այցելելու է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր: