Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը.

Նա գրել է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ,

Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը եւ խորհրդի նիստը:

Համագումարի եւ խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին»: