Տարածաշրջանային կարեւոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ պայմաններում. դա հեռնակարային է եւ իրատեսական։ Ապրիլի 18-ին Վրաստանի Պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պատասխանելով Երեւանի եւ Մոսկվայի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների համատեքստում պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման վերաբերյալ հարցին՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ անվտանգությանն ոլորտում երկկորղմ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է եւ մեկը մյուսին չի խանգարում։ Միաժամանակ, նախարարն ընդգծեց գոյություն ունեցող հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Վրաստանի Պնախարարը համաձայնեց իր հայ գործընկերոջ հետ եւ ավելացրեց. «Հայ-վրացական հարաբերությունները յուրահատուկ են»։ Ախալայան հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կամրապնդվեն եւ ոչինչ չի կարող խոչընդոտել երկու երկրների համագործակցությանը։