Վրացական կողմը կտրականապես հերքում է Հայաստանում Վրաստանի եւ Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցների համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկությունները: Ըստ վրացական «Գռուզիա-online» գործակալության` այս մասին ապրիլի 18-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն`մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների  տեղեկություններն այն մասին, որ Վրաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ուժերը իրականացրել են համատեղ զինավարժություններ Հայաստանի տարածքում:

«Վրաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ուժերի միջեւ համագործակցություն չկա եւ դրա մասին խոսք անգամ չի կարող լինել: Վրացական կողմը հաստատում է, որ հայկական եւ վրացական կողմերի միջեւ կան լավ հարաբերություններ, Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին լավ հարաբերությունների ունի իր հայ գործընկերոջ հետ, նրանք հաճախ այցելում են միմյանց»,- նշել է Կալանդաձեն: