Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 18-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի գործունեությունը: Նրա խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում: ԱԺ նախագահը նշեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը ոչ միայն երկկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափով: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը:
Պատվիրակության կազմում առաջին անգամ Հայաստան այցելած Միացյալ Թագավորության պատգամավորների խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները: ԱԺ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացների այսօրվա վիճակին` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի մասին: Նա կարեւոր է համարել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային
Նշենք, որ նախատեսվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ:





























