Բելառուսում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են Մինսկի ահաբեկչության արդյունքում վիրավորված Սամվել Սահակյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Սամվել Սահակյանն իրեն լավ է զգում, սպասվում է, որ մի քանի օրից դուրս կգրվի: Պայթյունի ժամանակ Սահակյանը գտնվել է մետրոյի վագոնում: Նրան տեղափոխել էին Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տուժածների մեջ եւս հայ կա: Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը բելառուս Մարգարիտա Սլոբոդյանի մասին է, ում սխալմամբ շփոթել էին հայուհու հետ: Բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ապաքինվում է:
Նշենք, որ Մինսկի մետրոյի «Օկտյաբրսակայա» կայարանում պայթյունը որոտացել էր 2011թ. ապրիլի 11-ին: Զոհերի թիվը հասել էր 13-ի, եւս 200 մարդ: Ապրիլի 14-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ահաբեկչությունը բացահայտված է: Արդեն ձերբակալվել է հինգ մարդ:





























