Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ երկու քաղաքացու՝  Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին եւ Արթուր Գեղամի Դանիելյանին:

Նրանք զինծառայությունից ազատվում են «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար»:

Նրանք հանդես են գալու ֆուտբոլի ազգային հավաքական թիմում: