Հայաստանցուն ձերբակալել են Ալմաթիում զինամթերքների պահման մեղադրանքով: Tengrinews.kz-ի փոխանցմամբ, քաղաքի ոստիկանությունը հերթական քրեական հեղինակությանն է ձերբակալել ՌԳԴ-5 նռնակով:

Ոստիկանության տվյալներով, ձերբակալվածը Հայաստանի 39-ամյա բնակիչ է, ով ապրում է Ալմաթիում: Կասկածյալն ավելի վաղ դատվել էր ինքնիրավչության համար: Նրան ձերբակալել են, քննություն է տարվում:

Ինչպես նշել են ոստիկանությունում, քրեական հեղինակությունը կապ չունի նախկինում վնասազերծված հանցախմբի հետ, սակայն այժմ քննվում է նրա մեղսակցությունն այլ հանցագործությունների: