Գերագույն Ռադայում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ ծեծկռտվել են պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկը և Սերգեյ Վլասենկոն, հայտնում է «Ուկրաինա 112»-ը: Գերագույն Ռադայի նախագահի առաջին տեղակալ Ռուսլան Ստեֆանչուկը պատգամավորներին կոչ է արել հետևել խորհրդարանական էթիկան:

«Հարգելի գործընկերներ, ես պատգամավորներին հորդորում եմ պահպանել խորհրդարանական էթիկան, պահպանել մարդկության տարրական հիմքերը, զբաղեցնել իրենց տեղերը և շարունակել կատարել իրենց պարտականությունները: Ես դիմում եմ այն պատգամավորներին, որոնք, ավաղ, այս դահլիճում ոչ խորհրդարանական վարք են հրահրում. զբաղեցրեք ձեր տեղերը և անցեք ձեր պարտականությունների կատարմանը: Խորհրդարանը բանավեճի տեղ է. ապացուցեք ձեր տեսակետը բանավեճի մեջ, այլ ոչ թե` բռունցքներով կապիկների պես թռչկոտելով»,- ասել է Ստեֆանչուկը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերագույն Ռադայում հրմշտվել են պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկը և Սերգեյ Վլասենկոն այն պատճառով, որ Յուլիա Տիմոշենկոն արգելափակել էր ԳՌ-ի խոսնակ Դմիտրի Ռազումկովի տեղը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի օրակարգում էր հողերի շուկան բացելու մասին օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ: Մոտ 3000 հողատերեր բողոքի ցույցեր են անցկացնում Գերագույն Ռադայի եւ նախագահի գրասենյակի մոտ: Վլադիմիր Զելենսկուն ուղղված դիմումում, որի տակ հողատերերը մոտ 30 հազար ստորագրություն են հավաքել, նրանք կոչ են անում պաշտպանել ընկերությունը ուժայինների կողմից անհարկի ոտնձգություններից:

Հիշեցնենք նաեւ, որ 2001-ի հունվարի 18-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել էր թիվ 2242-III օրենքը, որով սահմանվում էր, որ ժամանակավորապես` նախքան Հողային օրենսգրքի ընդունումը, բաժնետոմսերի սեփականատերերը չեն կարող վաճառել, նվիրել կամ այլ կերպ օտարել հողերը, սակայն կարող են ժառանգել դրանք եւ վաճառել պետական եւ հանրային կարիքների համար: