Վրաստանի Պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ ապրիլի 18-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ։ NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Ախալայան կես ժամի չափով շրջեց թանգարանում, գրառում կատարեց պաշտոնական գրառումների մատյանում, այնուհետեւ ջրեց Ծիծեռնակաբերդի բարձունքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տնկած ծառը»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Նշենք, որ Վրաստանի Պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այժմ այցով գտնվում է Հայաստանում։