Փետրվարի 7-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Դիլշոտ Շ-ն, որը 2019թ. նոյեմբերի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի, 181 հոդվածի 1-ին մասի եւ 233 հոդվածի 1-ին մասի (կեղծ սնանկություն, սնանկության քողարկում եւ կալանքի տակ գտնվող գույքի ապօրինի օգտագործելը) մեղադրանքներով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:





























