Շվեյցարիայում քվեարկության կդրվի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց խտրականության քրեականացման օրենքը, հայտնում է Associated Press-ը։

«Հոմոֆոբիայի դեմ» օրենքը մեծ աջակցություն է վայելում, սակայն քիչ չեն նաեւ դրա հակառակորդները, որոնք կազմել են այդ օրենքին դեմ քվեարկելու կոչով պետիցիա եւ բավական թվով ստորագրություններ են հավավքել։

Օրենքի ընդդիմախոսները կարծում են, որ նման քայլերը կարծիքի ազատության իրավունքի խախտում են։

Օրենքի հակառակորդների թվում հիմնականում քրիստոնեական արժեքների պահմանմանը կողմ հանդես եկող կուսակցությունների անդամներն են։