Հնդկական Գոա կղզու ոստիկանները հանցանք կատարելիս բռնել են 47-ամյա թուրք նախկին դեսանտային Մուրատ Տասին, որը թմրանյութեր է վաճառել զբոսաշրջիկներին, գրում է Times of India-ն։

Նշվում է, որ Տասի մոտ եղել է 710 գրամ մետամֆետամին։ Նախկին «կոմանդոն» ապրուստի միջոցը թմրանյութերի վաճառքով էր վաստակում։

Տասը ձերբակալվել է։

Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ ամբողջ աշխարհով մեկ թմրանյութեր վաճառել սկսել է թուրքական բանակից հեռանալուց հետո։

Գոայում Տասն առաջին անգամ հայտնվել է 2018թ․ սեպտեմբերին, այնուհետեւ՝ 2019թ․ նոյեմբերին։

Հնդկաստանի ոստիկանությունում պատմել են, որ Տասը թմրանյութերը Թուրքիայից է բերել։ Ընդ որում, նա դրանք հնդիկներին չի վաճառել։

Տեղեկացվում է, որ նա արդեն հասցրել է լինել Բահրեյնում, Ռուսաստանում, Վրաստանում, Շրի Լանկայում եւ Գերմանիայում։

Կասկածյալը բավական շքեղ կյանք է վարել եւ եկամուտները սեփական կարիքների համար է ծախսել։