Ուժային մարմինների աշխատակիցները Պետերբուրգի քաղաքային պաշտոնյայի բնակարանում ընդհատակյա խաղատուն են հայտնաբերել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ բնակարանը պատկանում է քաղաքային «Վեդենսկիյ» կազմավորման ղեկավար Օլեգ Կալյադինին։ Ինչպես նշվում է հաղորդագրություններում, պաշտոնյան ինքը հայտարարել է, որ բնակարանը վարձով է տրված, եւ ինքը չի իմացել իրավախախտման մասին։

Իր հերթին, Սանկտ Պետերբուրգի՝ «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար Վյաչեսլավ Մակարովը լրագրողներին հայտնել է, որ իրենք անհապաղ կքննարկեն կուսակցությունից Կալյադինին հեռացնելու հարցը։

««Սահմանից դուրս» վարկանիշով պաշտոնյաները կուսակցությունում լինել չեն կարող։ «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային բաժանմունքը անհապաղ կդիտարկի Օլեգ Կալյադինին կուսակցությունից հեռացնելու հարցը․․․ Վարձով տալ տունը, որտեղ հետո սկսում է ծաղկել հանցավոր բիզնես՝ նման վարքագիծը կտրականապես անհամատեղելի է մեր կուսակցության անդամի կարգավիճակի հետ»,- հայտարարել է Մակարովը։