Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վերա Յուրովան Der Spiegel-ի լրագրողի հետ հարցազրույցում խոսել է դատական համակարգի այն բարեփոխման մասին, որ ուզում են անցկացնել Լեհաստանում, հայտնում է Reuters-ը։

Մասնավորապես, նրա խոսքերով, Լեհաստանում դատական համակարգի փոփոխությունը ավերում է, ոչ թե բարեփոխում։

«Դա արդեն ԵՄ այլ անդամ-երկրների նմանությամբ նպատակաուղղված միջամտություն չէ առառնձին «սեւ գառների» հարաբերություններում, այլ գորգային ռմբակոծություն»,- նշել է Յուրովան։

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ Լեհաստանի մոնիթորինգի պրոցեդուրան վերականգնելու որոշում էր ընդունել։ Դա արվում է այն երկրների հանդեպ, որոնք պարբերաբար խախտում են Եվրոպայի խորհրդում անդամակցության պայմանները։

Բանաձեը լի է լեհական իշխանությունների նախաձեռնությունների հանդեպ ծայրահեղ կոշտ քննադատությամբ։ Արդարադատության համակարգում փոփոխությունները, որոնք արվում են իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության կողմից, ԵԽԽՎ-ն որակել է «եվրոպական նորմերին եւ ստանդարտներին հակասող»։ Լեհական իշխանությունները մեղադրվել են դատավորների վրա ճնշումներ գործադրելու եւ քննադատության հակվածներին հետապնդելու, ինչպես նաեւ դատական իշխանությունը կառավարությանը ենթարկելու մեջ։