Ընդդիմադիր ազգայնական «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցության առաջնորդ, բելգիական Անդվերպենի բուրգոմիստր Բարթ Դե Վեյվերը, որը նախօրեին փոստային ծրարով իրականում ալյուր պարունակող կասկածելի սպիտակ փոշի էր ստացել, խոստացել է դրանից նրբաբլիթներ պատրաստել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Քաղաքական գործիչը սոցցանցերում տեղադրել է ալյուր պարունակող բաժակով իր նկարը եւ գրել․ «Շնորհակալություն մեր առեղծվածային Սանտա Կլաուսին ալյուրի համար։ Իհարկե ուշ է, բայց նրբաբլիթներն ամեն դեպքում համով կլինեն»,- գրել է Բարթ Դե Վեյվերը։
Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆլամանդցի ազգայնականների առաջնորդն իր տան հասցեով սպիտակ փոշի պարունակող կասկածելի ծրար է ստացել։ Ժամանած ոստկանությունը շրջափակել է քաղաքական գործչի տունը եւ փոշին վերցրել հետազոտության համար։ Ավելի ուշ պարզվել էր, որ ծրարում եղել է ալյուր։ Այնուամենայնիվ, ոստիկանությունը մտադիր է հայտնաբերել իրարանցում առաջացրած ծրարն ուղարկողին։

























