Ռուսաստանի հետ բանակցությունների նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հայտնի է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հնչեղ հայտարարություններով, երբ գտնվում է ոչ մեր երկրում, ասում էր՝ գալիս է ճշմարտության պահը, հաղորդում է Վեստի.Ru-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նա չի կարող մեկնաբանել մեկ ուրիշ պետության ղեկավարի՝ Բելառուսի նախագահի հայտարարությունը, սակայն հարցն իսկապես հուզական է: Երկու նախագահները՝ ե՛ւ Լուկաշենկոն, ե՛ւ Պուտինը, անձամբ շատ մեծ աշխատանք են կատարում մեր երկկողմանի հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ասում է Պեսկովը: Ընդ որում՝ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Բելառուսը շարունակում են մնալ սուվերեն պետություններ՝ պաշտպանելով իրենց սեփական շահերը:

Այդ պատճառով, նշել է Պեսկովը, այդտեղ ակնհայտ է առաջնահերթությունների հենց այդպիսի դասակարգումը, ուստի նախագահ Լուկաշենկոն իր երկրում բնական է վարվում՝ պաշտպանելով իր շահերը:

«Սակայն միասին նրանք հավաքվում են հանուն ընդհանուր շահերի, ինչի մասին մենք այժմ կարող ենք վկայել»,-ընդգծել է Պեսկովը:

Բանակցությունների օրը Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են առանց փողկապի՝ չնայած կազմը եւ ձեւաչափը հստակեցվում էր մինչեւ վերջին վայրկյանը: Բելառուսի նախագահի օգնականի ձեռքում էր նախագահի փողկապը, որը ցանկացած պահի կարող էր անհրաժեշտ լինել:

Իսկ նախագահների բանակցություններից հետո Պուտինն ու Լուկաշենոն գնացել են հոքեյ խաղալու: Թիմում կար երկու խաղացող Լուկաշենկո ազգանունով՝ Բելառուսի առաջնորդն ու նրա որդին, որին նախկինում բոլորն անվանում էին Կոլյա, իսկ այժմ մեծացել է եւ այժմ նրան դիմում են Նիկոլայ անունով: Ընկերական խաղն ավարտվել է Պուտինի թիմի խոշոր հաղթանակով՝ 9:2, որից հետո ռուսական պատվիրակության ուշացած անդամները վերջապես հասել են Սոչի, եւ բանակցությունները կարելի էր շարունակել արդեն ընդլայնված կազմով: