Ոստիկանության աշխատակիցը վիրավորում է ստացել Նյու Յորքի Բրոնքս շրջանում ոստիկանության բաժանմունքի տարածքում կատարված հրաձգության հետեւանքով, գրում է Independent-ը:

Նշվում է, որ կիրակի առավոտյան անհայտ անձը ներխուժել է բաժանմունք եւ կրակ բացել: Մինչ այդ ճանապարհին նա հասցրել է կրակել մեկ ուրիշ ոստիկանի ուղղությամբ, որը նստած էր պարեկային մեքենայում նույն այդ շրջանում:

Վիրավոր ոստիկանը հոսպիտալացվել է, իսկ հրաձիգը՝ ձերբակալվել: Կատարվում է հետաքննություն:

Ոստիանները համարում են, որ կասկածյալը կարող է կապ ունենալ հրաձգության հետ, որը նախօրեին կատարվել է այդ նույն շրջանում: