«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ-ն 100 տոկոսով Ռուսական երկաթուղու «դուստրն» է) նոր ղեկավար է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը, որը նախկինում աշխատել է Հյուսիսկովկասյան երկաթուղում, կիրակի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
«ՀԿԵ նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Մելնիկովը»,- ասել է Գրձելյանը: Նրա խոսքով՝ Մելնիկովը մինչ այս նշանակումը զբաղեցրել է Հյուսիսկովկասյան երկաթուղու պետի էկոնոմիկայի, ֆինանսների և կորպորատիվ հարցերով առաջին տեղակալի պաշտոնը:
2015 թվականից ՀԿԵ գլխավոր տնօրենն էր Սերգեյ Վոլկոն:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ին կոնցեսիոն կառավարման է փոխանցվել 2008 թվականի փետրվարին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:





























