ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է եւս 18 նախադպրոցական հաստատություն բացել այս տարվա սեպտեմբերին: Այս մասին փետրվարի 10-ին Խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Նախադպրոցական կրթության օրենսդրական բարեփոխումները և հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` անցյալ տարի իր ղեկավարած նախարարությունը ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով արդեն 18 նախադպրոցական հաստատություն է ստեղծել: «Այս տարվա սեպտեմբերին ակնկալվում է նույնքան նախադպրոցական հաստատություն բացել»,- վստահեցրեց Հարությունյանը:

Նախարարը նաեւ նշեց, որ 2020 թվականին հանրապետությունում գործող 14 նախադպրոցական ուսումնական հաստատությունները կվերազինվեն: