Դաղստանում ապրիլի 18-ին ոչնչացված գրոհայիններից մեկը 2010թ. մարտին Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» կայարանում իրեն պայթեցրած Մարիամ Շարիպովայի զարմիկն է:
«Քննիչներին հաջողվել է ճանաչել եւս մեկ սպանվածի ինքնությունը: Նա Մարիամ Շարիպովայի զարմիկն է` Բալախանի բնակիչ Մագոմեդ Ադալաեւը»,- գրում է Gazeta.ru-ն:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է դաղստանյան գրոհայինների առաջնորդ, ամիր Հասան անունով հայտնի Իսրապիլ Վալիջանովի ոչնչացման մասին: Նա «Կովկասի էմիրաթի» կազմում գործող «Դաղստանյան ճակատի» հրամանատարն էր:





























