Հնդկաստանում բազմաբնակարան շենքի բնակիչները ապշել են, երբ խոհանոցների ծորակներից ջրի փոխարեն գարեջրից, կոնյակից եւ ռոմից տարօրինակ «կոկտեյլ» է հոսել։

BBC-ն հայտնում է, որ «կոկտեյլը» ծորակներից հոսել է Կերալ քաղաքի մի շենքում։ Պարզվել է, որ 6000 լ բռնագրավված ալկոհոկը դատարանի որոշմամբ թաղել են շենքից ոչ հեռու փոսի մեջ։ Արդյունքում ալկոհոլը հողի միջով ներթափանցել է ջրատար խողովակ։

Պաշտոնյաները խոստացել են մաքրել ջրամբարը, սակայն բնակիչներն ասում են, որ դա կարող է մի ամբողջ ամիս տեւել։