Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է երկրի խորհրդարանին, նախաձեռնելով դադարեցնել Ռուսաստանի հետ համաձայնագիրը` ռուսական ռազմական բեռների եւ ռուսական ռազմակայանների անձնակազմի Վրաստանի տարածքով տարանցման վերաբերյալ: Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2006-ի մարտի 31-ին:

Միաժամանակ, Վրաստանի խորհրդարանում հայտարարել են, որ այդ համաձայնագրի ժամկետն ավարտել է եւ ներկա պայմաններում ոչ մի իմաստ չկա այն երկարաձգելու համար:

Պատգամավորներն այդ հարցը կքննարկեն այս շաբաթ: Վրաստանի խորհրդարանը վավերացրել է այդ համաձայնագիրը 2006-ի ապրիլին: