Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Տաձրիսի գյուղում դպրոցի բացմանը հայտարարել է, թե հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տիրապետել անգլերենին:

«Մենք դեմ չենք ռուսերենին: Եթե վաղը ռուսերենը դառնա շփման համընդհանուր լեզու բոլորի` չինացիների, նորվեգացիների, ամերիկացիների համար, կյանքում հաջողության հասնելու նպատակով, մենք էլ կսկսենք ռուսերեն սովորել: Ուստի այժմ կանցնենք այն լեզվին, որն ավելի մեծ հնարավորություններ է տալիս կյանքում հաջողությունների հասնելու համար»,- Սահակաշվիլիին են մեջբերել վրացական լրատվամիջոցները:

Նրա խոսքով, թվերը խոսուն են: Այս տարի Միացյալ պետական քննությունների համար դիմորդների 70 տոկոսն ընտրել է անգլերենը եւ միայն 10 տոկոսը` ռուսերենը: Անցած տարի ընտրությունը  հավասար է եղել` 40-ական տոկոս: Կարելի է, իհարկե, ափսոսալ ռուսերենի համար, բայց ավելի շատ մտահոգվելու հիմքեր կան վրացական մշակույթի համար, նկատել է Սահակաշվիլին: