Ոսկու հունիսյան ֆյուչերսները ապրիլի 18-ի վաճառքների արդյունքներով հասել են նոր պատմական առավելագույնի` 1498,6 դոլար տրոյական ունցիայի համար, հաղորդում է Bloomberg-ը:

Ոսկին թանկացել է, երբ Standard & Poor`s միջազգային վարկանշային կազակերպությունը ԱՄՆ վարկանիշը կայունից իջեցրել են բացասականի: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու գինն աճել է 0,5 տոկոսով եւ հասել 1492,9 դոլարի, Լոնդոնում գինն աճել է եւ հասել 1497,9 դոլարի: Անցած տարվա համեմատ թանկարժեք մետաղի գներն աճել են 31 տոկոսով: