Ռուսաստանում ոստիկաններին այսօր «գենացվալե» են անվանում, քանի որ գիտեն, որ վերցրել են ոլորտի բարեփոխման վրացական մոդելը, հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Տաձրիսի գյուղում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Մանկավարժների հետ հանդիպմանը Սահակաշվիլին շեշտը դրել է կրթության համակարգի զարգացման եւ երկրի քաղաքակիրթ զարգացման գործընթացի վրա:
Խոսելով բարեփոխումների մասին` նախագահը նկատել է, թե շատ երկրներ ընդօրինակում են վրացական փորձը, եւ դա նշանակում է, որ երկիրը վերադարձնում է «քաղաքակիրթ գերազանցության իր պատմական դերը»:




























