Երեւանի քաղաքապետարանի ռեզերվային հիմնադրամից 357 մլն դրամ կհատկացվի կենցաղային թափոնների 4000 կոնտեյներ գնելու համար: Համապատասխան որոշումը փետրվարի 11-ին ընդունվել է Երեւանի ավագանու խորհրդի նիստում:
Կոնտեյներները պետք է գնեին 2019 թվականի բյուջեի հաշվին, սակայն այդ պահին կոնտեյներների գնման երկու ընթացակարգերը չեն ավարտվել, եւ ապրանքների մատակարարման պայմանագրերը կնքվել են 2020 թվականին:




























