Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դասախոս, պրոֆ. Միթհաթ Սանջարը անհրաժեշտություն է համարել՝ ապրիլի 24-ը Թուրքիայում դարձնել սգո օր։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք պրոֆեսորը շեշտել է, թե մոտենում է ապրիլի 24-ը, իսկ այդ օրը սգո օր հայտարարելով՝  կնշանակի, որ 1915-ի իրադարձությունները ամոթալի ենք համարում։ «Թուրքիայում ապրիլի 24-ը պետք է սգո օր հայտարարվի»,-ասել է Միթհաթ Սանջարը։