Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել:
19-ամյա Օրհան Նարիման օղլի Բաբաեւը, ով ծառայում էր Նախիջեւանի զորամասերից մեկում, մահացել է հիվանդության պատճառով, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Բաբաեւին զորակոչել էին բանակ այս տարվա հունվարին: Տարվում է հետաքննություն:





























