Հայկական բաստուրման Սարատովի միջազգային օդանավակայանում «ապօրինի անասնապահական բեռ» են որակել:

Ինչպես հայտնում է «Չետվյորտայա վլաստ» կայքը, անցած շաբաթ օդանավակայանի սահմանապահ անասնաբուժական վերահսկողության ծառայությունը բացահայտել է բաստուրմայի ներկրման փորձը: Ձեռքի պայուսակի ստուգման ժամանակ սահմանապահներն առգրավել են կես կիլոգրամ բաստուրմա, կես կիլոգրամ սուջուխ եւ 1,5 կգ տնական պանիր են առգրավել: Ապրանքը համապատասխան արտոնագիր չի ունեցել: