Թուրքիայի հարավ-արեւելյան Սիիրթի քաղաքապետն իր նշան բողոքի քուրդ քաղաքապետերի դեմ իրականացվող հետապնդումների եւ դատական գործերի, մեկ օրով իր աշխատասենյակը տեղափոխել է վրանի տակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ քաղաքապետը նշել է, թե իր արարքը նպատակ ունի ուշադրության հրավիրել այն հանգամանքի վրա, որ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) շրջանակներում դատական հետապնդման են ենթարկվում տասնյակ քուրդ քաղաքապետեր։
Քուրդ քաղաքապետի ժամանակավոր վրան-աշխատասենյակի վրա քրդերեն, արաբերեն եւ թուրքերենով գրվել է «Քաղաքապետի աշխատասենյակ»։





























