Շուրջ մեկ տարի աշխատելով Ալեն Սիմոնյանի հետ՝ մշտապես հորդորել եմ փաստարկներ կառուցելիս լինել ավելի բովանդակային և նվազեցնել «էպոտաժը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Շուրջ մեկ տարի ԵԼՔ խմբակցության կազմում աշխատելով Ալեն Սիմոնյանի հետ, որպես խմբակցության ղեկավար մշտապես հորդորել եմ փաստարկներ կառուցելիս լինել ավելի բովանդակային և նվազեցնել «էպոտաժը»։ Այսօր երբ լսում եմ, որ Սիմոնյանը սրտնեղում է, թե ԶԼՄ-ների հետ շփումներումս սև ու սպիտակի բաժանումներ չեմ անում և դա ասում է ինտրիգային եղանակով, հասկանում եմ, որ որպես խմբակցության ղեկավար ժողովրդավարական մոտեցումներս բավարար չափով չեմ կարողացել ընկալելի դարձնել։ Այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրում հանրությունից և լրատվամիջոցներից։

Հուսով եմ տիկին Մակունցը կլրացնի այդ բացը»,-նշել է նա։