Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարի հայտնվելը, փոխանցում է «Գազետա»-ն:
Ավելի վաղ օգտատերերը սոցցանցերում տեղադրել էին Ռուսաստանի ղեկավարի նկարը: Նրանցից որոշների խոսքով` Ռուսաստանի նախագահի պատկերով կրոնական ատրիբուտը մոտ 80 հազար ռուբլի արժե:
«Մենք դա չենք ողջունում, եւ նախագահն ինքը չի ողջունում դա: Դժվար թե կարելի է դա սրբապատկեր անվանել, նմանատիպ պատկերներն անտեղի կլինեին»,- հայտարարել է Պեսկովը:




























