Թուրքական Pegasus ավիաընկերությանը պատկանող Վիեննա–Ստամբուլ չվերթն իրականացնող Boing 737 օդանավի հրամանատարը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Վիեննա–Ստամբուլ թռիչքի ընթացքում հրամանատարը գիտակցությունը կորցրել է, որից հետո երկրորդ օդաչուն է ստնաձնել օդանավի կառավարումն ու անվտանգ նստեցումը Ստամբուլի օդանավակայանում։
Ստամբուլի Սաբիհա Գյուքչենի անվան օդանավակայանի դիսպետչերի հետ կապ հաստատած երկրորդ օդաչուն նշել է, որ հրամանատարն արդեն ուշքի է եկել եւ խնդրել, որ շտապ օգնության մեքենան լինի թռիչքուղում՝ նրան անմիջապես օգնություն ցույց տալու եւ հիվանդանոց տեղափոխելու համար։
Օդանավն անվտանգ նստեցնելուց հետո շտապօգնության մեքենան արագ հիվանդանոց է տեղափոխել օդանավի հրամանատարին։





























