Փետրվարի 11-ին 3-րդ և 4-րդ զորամիավորումներում տեղի են ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամիավորումների հրամանատարական կազմերի ներկայությամբ կին զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, լինել Հայոց բանակին արժանի զինծառայող:




























