Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է շահել իրեն քննադատողի դեմ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատարանը մեղավոր է ճանաչել փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության  նախկին անդամ  Թեվֆիք Քորքմազին եւ պարտավորեցրել նրան՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վճարել 7 հազար 80 լիրա (5 հազար դոլար) փոխհատուցում։

Դատարանը հաստատել է մեղադրանքը, որ քուրդ գործիչը անցել է առողջ քննադատության սահմանը եւ անձնական վիրավորանք հասցրել Էրդողանին։