Սիրիայում ապրիլի 19-ին Հոմս քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարների վրա Սիրիայի ոստիկանական ուժերը կրակ են բացել: Այդ մասին տեղեկացնում է «Եվրոնյուզ» հեռուստալիքը` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին: Զոհերի թվի մասին այս պահին տեղեկատվություն չկա:

Ըստ Հոմսի հաշվետվությունների`կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարանների թիվը ավելի քան 20 հազար էր:

Երիտասարդները այնտեղ վրաններ էին դրել: Անվտանգության մարմինների ներկայացուցիչները բազմիցս կոչ էին արել ցուցարարներին ցրվելու, այնուհետեւ` կրակ են բացել նրանց վրա: