Մինսկի մետրոյի ահաբեկչության գործով ապրիլի 19-ին նոր կասկածյալ է ձերբակալվել, հաղորդել են Բելառուսի իրավապահ մարմինները:
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահի դրությամբ, ձերբակալված են 4 մարդ` ահաբեկչության գլխավոր կատարողը, ով նաեւ ստեղծել էր ռումբը, նրա հանցակիցը, մի աղջիկ եւ եւս մի կասկածյալ, ում բռնել են Վիտեբսկում:
Նոր կասկածյալն օգնել է պայթուցիկ սարքի պատրաստման գործում:
Նշենք, որ Մինսկի մետրոյի «Օկտյաբրսակայա» կայարանում պայթյունը որոտացել էր 2011թ. ապրիլի 11-ին: Զոհերի թիվը հասել էր 13-ի, եւս 200 մարդ վիրավորվել է, այդ թվում` Հայաստանի մեկ քաղաքացի` Սամվել Սահակյանը: Ապրիլի 14-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ահաբեկչությունը բացահայտված է:





























