Հայաստանում ապրիլի 18-19-ին արձանագրվել է կողոպուտի 1, մարմնական վնասվածք հասցնելու՝  7 եւ խարդախության 5 դեպք, որոնք բոլորն էլ բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ գողության 5  դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝  4, կողոպուտի,  ավազակային հարձակման   և խարդախության 1-ական  դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 5 պատահար.  6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: