Ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մադինա գյուղի բնակիչներ՝ 52-ամյա Արծվիկ Գ.-ն, 25-ամյա Արմինե Հ.-ն եւ 23-ամյա  Լիա Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ ջեռուցման կաթսայում գազի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: