Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 12-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում` «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած.

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Վլադիմիր Գ., ծնված 1984 թ.), «BMW 325» (վարորդ՝ Նարեկ Ե.) եւ «Honda» (վարորդ՝ Սուրեն Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան եւ ուղեւոր Քնքուշ Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: