Անցած հանգստյան օրերին կայացել է կոմկուսի համագումարը, որտեղ Ֆիդել Կաստրոն հավանություն է տվել Ռաուլ Կաստրոյի առաջարկությանը` պետական պաշտոններում գտնվելու ժամկետը սահմանափակել 10 տարով:

84-ամյա Ֆիդել Կաստրոն հիշեցրել է, որ հանձնել է իր բոլոր` պետական եւ կուսակցական պարտականությունները` 2006թ. հուլիսին, առողջության վատթարացման պատճառով:

«Դա իմ պարտքն էր, ես վայրկյան անգամ չեմ տատանվել»,- ասել է նա:

«Ես վստահ եմ, որ աշխարհի ճակատագիրը բոլորվին այլ կլիներ առանց հեղափոխական առաջնորդների սխալների: Ես նաեւ պատրանքներ չեմ տածում, թե ապագայում խնդիրները ավելի հեշտ են լինելու: Ընդհակառակը»,- նկատել է Ֆիդելը:

Բացի այդ, Կաստրոն խորհուրդ է տվել եղբորն ազատվել կուսակցական ղեկավարներին, որոնցից շատերը գտնվում են ծեր տարիքում եւ չեն կարող «օգուտ տալ կուսակցությանը»: