Թուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ այսօր՝ փետրվարի 13–ին, մի քաղաքացի ինքնահրկիզվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  քաղաքացին Թուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ բղավել է,  որ իր երեխաները սոված են, որից հետո բենզին է լցրել իր վրա եւ ինքնահզկիզման փորձ արել։ Այդ ընթացքում  արագ հասել են մեջլիսի անցակետի ոստիկանները եւ կանխել ինքնասպանության փորձը։  Ավելի ուշ նրան տեղափոխել են ոստիկանություն։