Ապրիլի 17-ին Ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել 47-ամյա  Աշոտ Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, անհայտ անձինք, դռան ապակին կոտրելով եւ դռան փականը բացելով, մուտք են գործել իր ազգական, 94-ամյա Սարգիս Կ.-ի տուն, ծեծի ենթարկել եւ հափշտակելով 121.000 դրամ՝ դիմել են փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 40-ամյա Ավետիս Ա.-ն:

Հափշտակված գումարի մի մասն առգրավված է: Ավետիս Ա.-ն  ձերբակալված է: