Հրաժարվում եմ «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության հիմնադիր Գրիգորի Սահակյանը։

«2019թ.-ի հոկտեմբերից սկսեցի կուսակցություն ստեղծելու գործընթացը:

Առաջին իսկ օրվանից «Վստահություն» կուսակցությունն ուներ իր հստակ քաղաքական կողմնորոշումը: Սակայն, վերջին որոշ զարգացումները սկսեցին հակասել իմ սկզբունքներին:

Ես միշտ եղել եմ ազատության և անկախության ջատագովը և նախընտրում եմ շարունակել մնալ այդպիսին։

Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ հրաժարվում եմ կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաև հրաժարվում եմ կուսակցության անդամությունից:

Այսուհետ որևէ առնչություն չունեմ «Վստահություն» կուսակցության հետ»,- նշել է նա։