Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 13-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցի 4-րդ շենքի մի բնակարանում վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 29-ին 21-ամյա Հայկ Հ.-ն  Հ. Ներսիսյան փողոցում գործող ինտերնետ ակումբում, վերադարձնելու պատրվակով, խաբեությամբ վերցրել է 47-ամյա Արուսյակ Մ.-ի որդու` 21-ամյա Արմեն Ս.-ի ոսկյա շղթան` 250 հազար դրամ արժողությամբ:

Ապրիլի 13-ին, ժամը 19.00-ին,  Արուսյակ Մ.-ն գնացել է Հայկ Հ.-ի բնակարան` որդուց հափշտակված ոսկյա շղթան հետ վերադարձնելու, սակայն Հայկ Հ.-ի մայրը` 46-ամյա Հերմինե Բ.-ն, վիճաբանել է նրա հետ:

Ապրիլի 18-ին, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Ահարոնյան փողոցի թիվ 7 շենքի մոտից Հայկ Հ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա խոստովանել է կատարածը:

Կատարվում է քննություն: