Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Բուրբանքում մոմավառություն է կազմակերպելու քաղաքապետարանի առջեւ:  Ակցիայի մասնակիցները ծրագրում են մոմեր վառել եւ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը` ողջ գիշեր նստելով քաղաքապետարանի աստիճաններին:

Ակցիան կայանալու է ապրիլի 19-ին, երբ քաղաքային խորհուրդը պաշտոնապես հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: