Ոչ մեծ ձեռնարկությունները ձվերն իրացնում են մանրածախ վաճառքում նույնիսկ 20-25 դրամով, ինչը գրեթե 2 անգամ էժան է, քան առաջարկում են խոշոր ֆաբրիկաները: Այս մասին փետրվարի 13-ին ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց, որ 6-8 ամսվա ընթացքում, եթե հավկիթի գները նույն մակարդակի վրա մնան, շատ ձեռնարկությունները պարզապես կսնանկանան:

Իր հերթին, պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը չբացառեց, որ այն պատճառով, որ փոքր ձեռնարկությունները սկսել են խոշորներից առաջ անցնել, դա կարող է վերջիններիս մոտ մտահոգություն առաջացնել, եւ նրանք կփորձեն սկսել ճնշման պրոցեսը: «Մենք պետք է ուշադիր լինենք եւ թույլ չտանք շուկայից ճնշել փոքր արտադրողներին: Մենք չպետք է ույլ տանք, որպեսզի անբարեխիղճ մրցակցություն լինի»,- ասաց Կարապետյանը: